«Հնարավոր է՝ ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններին մասնակցի նոր դաշինքով». Նիկոլ Փաշինյան

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հնարավոր է՝ դաշինքով մասնակցի, բայց նաև հնարավոր է, որ դա չլինի «Ելք» դաշինքը. կլինի նոր դաշինք,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։

Փաշինյանն ասաց, որ Հայկ Մարությանը քաղաքապետի հիանալի թեկնածու է, փայլուն հասարակական գործիչ, փայլուն մենեջեր. «Այդ մասին քարոզարշավի ընթացքում բոլորը կհամոզվեն»։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին, ապա վարչապետն ասաց, որ մշտական հաղորդակցության մեջ են. «Այնպես չէ, որ իրարից ինչ-որ բան ենք թաքցնում։ Մենք նրանց առաջարկ ենք արել, պետք է քննարկեին, մի մասն ընդունելի չի եղել, բայց թեկնածուի հետ կապված խնդիր չի եղել»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031