«Հայկական կողմը տարբեր խողովակներով Ադրբեջանին հայտնել է՝ վերադիրքավորումներն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են». ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հայկական կողմը տարբեր խողովակներով Ադրբեջանին հայտնել է՝ վերադիրքավորումներն անընդունելի են։

«Նախիջևանի իրադրությունում հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք այդպիսի հավաստիացումներ ստացել ենք ՊՆ-ից։ Իսկ ինչ վերաբերում է վերադիրքավորումներին, ապա տարբեր խողովակներով ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ նման վերադիրքավորումներն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամեն կերպ կանխվելու են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031