«Բանակցային սեղանին այսօր դրված են մադրիդյան սկզբունքները. ես վստահ եմ». Մարիամ Ավագյան

«Մենք չունենք արցախյան բանակցային գործընթացի մեր հայեցակարգը: Վերջին երեսուն տարիներին մինչև օրս պասիվ, կրավորական կեցվածքով գնում և տարօրինակ ձևով ենթարկվում ենք արտաքին այն ճնշմանը, թելադրանքին, որի արդյունքում արցախյան բանակցային գործընթացում որևէ առաջընթաց չունենք»,- 168 TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նա տարօրինակ է համարում այն, որ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելությունը գաղտնի ձևով իրականացավ. «Ավելին, պարզվում է, որ մեր երկրից պարբերաբար տարբեր խմբեր գնացել են և Ռուսաստանում, Վրաստանում հանդիպումներ են ունեցել ադրբեջանցիների հետ: Թե այնտեղ ինչ են խոսել, իրար հետ ինչ են կերել, և այլն, դրա մասին մենք որևէ պատկերացում չունենք: Միգուցե պետք է մշակեինք, թե հանդիպումների գնալիս այդ մարդիկ ինչ և ինչպես պետք է խոսեն, որ դա ունենա դրական ազդեցություն բանակցային գործընթացի մեջ: Իսկ եթե հանպատրաստից, պարտվողական, զոհի հոգեվիճակում գտնվող այդ կեցվածքին բնորոշ բանաձևերով են գնալու, անշուշտ, դա որևէ օգուտ չի տա: Այն բանաձևերը, որոնք շրջանառվում են մեր պետության կողմից, թույլ են, մշակված չեն, պատեհական են: Եթե լրագրողները պետք է գնան և այդ բանաձևերն այնտեղ շրջանառության մեջ դնեն, կարծում եմ, որ ձևական է նաև մեր կողմից»:

Ըստ Մարիամ Ավագյանի՝ Հայաստանի լրագրողները, ԱԳՆ-ն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեն հասկանում, թե իրենք ում հետ գործ ունեն՝ ի դեմս Ադրբեջանի. «30 տարվա ընթացքում դաստիարակվել է մի սերունդ, որը հոգեվիճակով ցեղասպան է, ատում է հային, ատում է ամեն ինչ, ինչ առնչվում է հայի հետ, և իրենք շատ լավ իմանալով, թե ինչ տարածքների վրա են նստած, ստախոս են: Ստախոսությունն այդ ցեղախմբին տվել է կենսունակություն, դա դարձրել են իրենց համար պետական քաղաքականություն, որով առաջ են գնում»:

ՀՀ ԱԳՆ-ն, ըստ նրա՝ փոխանակ մշակի իր արտաքին քաղաքական ռազմավարությունը, ունենա իր քայլերի շարանը, հասկանա՝ ինչի մասին պետք է խոսի, ինչ բանաձևեր պետք է արծարծի և որ պահին, նստում-սպասում է, թե Իլհամն ինչ պետք է ասի, որ արձագանքի. «Նմանատիպ սխալ, իմիջիայլոց, անմիջապես թավշյա հեղափոխությունից հետո արեց մեր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը խաղաղության կոչ էր անում մի տիկնոջ, որը մարդակեր է, մարդակերի տիկին է: Ինչպես Իլհամն է մարդակեր, այնպես էլ նրա կինն է  մարդակեր»:

Մարիամ Ավագյանն ընդգծեց՝ մինչ օրս բանակցային սեղանին դրված են մադրիդյան սկզբունքները: Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է գործող իշխանությունը հայտարարում, թե զրոյական կետից են սկսվել բանակցությունները, նա այսպես արձագանքեց․

«Փաշինյանն իրար հակասող երկու հայտարարություն արեց. Մի կողմից՝ ասաց, որ արտաքին քաղաքականության դաշտում ինքը ոչինչ չի փոփոխելու, մյուս կողմից էլ՝ ասաց, որ զրոյականից է սկսելու: Մի կողմից՝ իրոք արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել, որովհետև մինչ օրս չկա պետական քննարկում, թե մադրիդյանի փոխարեն՝ ինչը պետք է դրվի սեղանին, բայց մյուս կողմից՝ ինքը ոնց որ թե զրոյից սկսեց՝ բարձրաձայնելով՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», նախկին ԱԱԾ տնօրենը գնաց և մեր տարածքներում ասաց՝ այս տարածքները պետք է վերաբնակեցնել, Տոնոյանը հայտարարեց, որ՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ, և այլն: Բայց բանակցությունները հիմա Մադրիդյան սկզբունքների շուրջ են, ես վստահ եմ»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս