«Մենք հետամնաց ենք, ախպեր, մեզ հանգիստ թողեք». Նիկոլայ Ծատուրյան
«Սովետի ժամանակ ցենզուրա կար, բայց դա խթանում էր, որ ավելի համարձակ բաներ անենք: Հետո, որ ազատություն տվեցին, արդեն չենք իմանում ինչի մասին խոսել, արդեն ամեն ինչ կարելի է: Սովետի ժամանակ, եթե գիրք պետք է հրատարակվեր, պետությունը ֆինանսավորում էր միայն գեղարվեստորեն բարձր մակարդակ ունեցողներին: Իսկ հիմա ամեն մեկը մի քանի կոպեկ գցում է, գիրք է հրատարակում՝ զիբիլ: Նայում ես, տեսնում ես՝ բան չկա տակը»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե իր նախարարության օրոք մշակույթի ոլորտում «ցենզուրա չի լինելու»:
Արվեստի ամենակարևոր նպատակը, ըստ Նիկոլայ Ծատուրյանի՝ մարդուն մաքրագործելն է. «Եթե դա տեղի չի ունենում, ապա ինչի՞ համար է: Երեք տեղ կա, որտեղ մարդն անպայման պետք է մաքրվի, մեկը եկեղեցին է, որտեղ նա կենտրոնանում է, որտեղ նրա հոգին սկսում է աշխատել, երկրորդը՝ գերեզմանատունը, որտեղ քեզ մոտ գալիս է ուրիշ զգացողություն, երրորդը՝ թատրոնը, որտեղ էլի պետք է հոգիդ և միտքդ աշխատեն»:
Հարցին՝ ծանրորդ Մել (Մելինե) Դալուզյանի մասին պատմող ֆիլմի համար ԿԳՄՍՆ-ն հատկացրել է 20 մլն դրամ, ինչը քննադատությունների է արժանացել, հարցադրումներ են արվում, թե ինչո՞ւ հենց «սեռափոխված» Մել Դալուզյանին որոշեցին անդրադառնալ, այլ ոչ թե մյուս տաղանդավոր ծանրորդուհիներին, ինքն ի՞նչ կարծիք ունի այդ մասին, Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց.
«Նազիկ Ավդալյանի մասին ինչո՞ւ չեն նկարում, որ նրա մասին են նկարում: Սեռափոխվածը ո՞րն է. հերիք է, էլի, էդ արտասահմանում ինչ անում են, թող անեն: Մենք ունենք մեր մենթալիտետը, մեր բարոյականությունը, հերիք է, էլի: Մենք հետամնաց ենք, ախպեր, մեզ հանգիստ թողեք»:
Դիտարկմանը, թե նախարար Արայիկ Հարությունյանը նախագծերի ֆինանսավորման առնչությամբ ասել է, որ, եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում, որ տվյալ գործն արժանի է պետության ուշադրությանը, ապա այդ որոշումներն ի կատար են ածվելու, Նիկոլայ Ծատուրյանն այսպես արձագանքեց. «Երբ ասում են, որ շատ լուրջ մարդիկ են ներգրավված, որոնք որոշում են այդ ամեն ինչը, թող մի հատ իրենց սեռական պատկանելությունը սկզբից որոշեն, սեռական շեղումներով մարդիկ են երևի: Իսկական ադաթով հայ մարդը նման բան թույլ չի տա: Այնտեղ նստած են շատ ինտելիգենտ մարդիկ, որոնք մտածում են՝ իսկ ինչո՞ւ չպետք է թույլ տալ. արա, ռադներդ քաշեք, է: Մենք երկիր ենք՝ մեր ադաթով, մեր սովորույթներով, այդպես էլ թող լինի, հերիք է այդ զիբիլները բերեք»:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհերում դարձնել ոչ պարտադիր:
«Բացասական: Դա էլ է հրեական խաղերը, մասոնական բաներ կան մեջը: Ի՞նչ է նշանակում՝ Հայոց լեզուն, Հայ գրականությունը և Հայոց պատմությունը պարտադիր չեն. ադրբեջանական թող մտցնեն, կամ թուրքական»,- արձագանքեց նա:
Ինչ վերաբերում է այն պատճառաբանություններին, թե դպրոցներում սովորում են այդ առարկաները, իսկ բուհում պետք է մասնագիտական առարկաները սովորել, նա ասաց. «Ես բուհում եմ դասավանդում, և երբ դպրոցի աշակերտը գալիս է, ու մենք քննություն ենք վերցնում, մենք սարսափում ենք անգրագիտությունից՝ ինչ հարցնում ես՝ չգիտեն: Հետո, որ քննությունից դուրս ենք գալիս, տեսնում ենք, որ մենք էլ ենք բթացել: Խայտառակ վիճակում է դպրոցների կրթությունը: Դասատուները պետք է լինեն իսկապես շատ կիրթ, բազմակողմանի զարգացած մարդիկ, բայց շատ ներողություն՝ այդ աշխատավարձով ո՞վ պետք է գնա, աշխատի: Կամ այդ աշխատավարձը ստացողը գնո՞ւմ է, աշխարհ տեսնո՞ւմ է, որ գոնե ինչ-որ աշխարհայացքը լայն լինի»:
Անդրադառնալով նախարարների աշխատավարձերի կրկնակի բարձրացմանը և պատճառաբանություններին, թե կոռուպցիոն ռիսկերն են դրանով վերացվում, Նիկոլայ Ծատուրյանն ասաց. «Սովետի ժամանակ մի հատ ապուշ բան էին ասում, ասում էին՝ էս խանութի աշխատողների աշխատավարձերը պետք է բարձրացնել, որ չխաբեն ժողովրդին: Տո, միլիոն տաս՝ էլի խաբելու է, դա արդեն մեջը մտած է: Դա պետք է գիտակցության մեջ մտնի, իսկ այդ 10 տոկոսն ի՞նչ խաբար է, այ մարդ, էդ խեղճ դասատուները ո՞նց են ծախսելու այդքան գումարը»:
Մանրամասները՝ «168 TV»-ի տեսանյութում