«Նախկին ռեժիմի հեռացումն ամբողջապես տեղի չի ունեցել». Արայիկ Մանուկյան

«Հայեր» համահայկական մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նախկինի ռեժիմի հեռացումն ամբողջապես տեղի չի ունեցել. «Նախկին ռեժիմից շատ մարդիկ շարունակում են աշխատել: Խոսքն այն մասին չէ, որ որոշ պրոֆեսիոնալ մարդիկ, այսինքն՝ այն մարդիկ, որոնք չինովնիկական պաշտոններ են զբաղեցնում նախարարություններում և կատարում են չինովնիկական աշխատանքներ, նրանք, անկախ իրենց պատկանելությունից, պետք է շարունակեն աշխատել, եթե պրոֆեսիոնալներ են, բայց տեսնում ենք, գիտենք, որ նախ՝ ռեժիմի շատ անդամներ շարունակում են կառավարել որոշ ոլորտներ, այդ թվում՝ ստվերային կառավարել որոշ ոլորտներ, դա ակնհայտ երևում է ամեն ինչից: Եվ շատ ակնհայտ է, որ նախկին ռեժիմը դեռ չի հանձնվել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս