«2 տարվա մեջ առաջին անգամ մենք կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իր դիրքը»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված իր հարցազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած ռազմական գործողություններին՝ ասաց, որ Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլև արժանի հակահարված տալով՝ բարելավել են իրենց դիրքերը։

«Սա է կատարվել սահմանի հատվածում։ Համարում եմ, որ մեր զինված ուժերը արձագանքել են ճիշտ ժամանակին, արագ և համաչափ։ Դրանից հետո փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը՝ Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը՝ օգտագործելով հրետանի, ԱԹՍ-ներ։ Այդ լոկալ մարտը վերածվեց ավելի մասշտաբային մարտական գործողությունների»,-ասաց երկրորդ նախագահը։

Նրա խոսքով՝ այս ամենը պետք է դիտարկել անցած երկու տարվա կտրվածքով․ «Ըստ էության, առաջին անգամ մենք կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել իր դիրքը, իսկ դիրքային առավելությունը շատ կարևոր է։

Զինվորականները պետք է համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի, տևելու է շատ երկար, և եթե քո մարտական դիրքը հարմար է, ապա դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, և հակառակը՝ մյուս կողմի համար։ Դրա համար չափազանց կարևոր է առաջնագծում միշտ մտածել դիրքերը բարելավելու և ամրապնդելու մասին, ինչը ցավոք մենք չէինք անում վերջին երկու տարվա ընթացքում՝ իրենք բարելավում էին իրենց մարտական դիրքերը և ամրացնում եղած դիրքերը։ Եվ հավանաբար սովորել են, որ այդպես էլ պետք է լինի։ Եվ երբ կանխվեց և հակառակը տեղի ունեցավ, այս ձևով՝ խաղաղ բնակչությանը գնդակոծելով՝ փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեկ պարզ պատճառով՝ վերադարձնել այն, ինչի համար այս ամենը սկսել են»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031