«Պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»․ Ռոբերտ Քոչարյան

«Պարզվեց, որ Ադրբեջանի նախագահը այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանն այդքան էլ խաղաղասեր չէ, և Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։ Հատկապես Դուշանբեից հետո մեր հանրությանն ինչո՞վ էին կերակրում, որ ունենք շատ կանսրտուրկտիվ տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք, և եթե հանկարծ իրենք չգնան հարցի կարգավորման՝ խաղաղ ճանապարհով, ապա մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին»,-երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք այսօր ունենք ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն՝ Ադրբեջանում, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ՝ Ադրբեջանում։ Այս երկու հանգամանքը, երբ միանում են իրար հետ, պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում։ Կառավարությունն այսօր պետք է խոստովանի, որ երկու տարվա ընթացքում սխալ քաղաքականություն է վարվել այս հարցի շուրջ և պետք է ընդունի, որ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս