Զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված սպանության հոդվածով գործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Գյումրի ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված: Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով՝ սպանություն:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը հայտարարել էր, որ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: