Մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի մրցույթը

Քիչ առաջ մեկնարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթը։ Առաջին հավակնորդը 2008թ. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանն էր։

Մինչև մրցույթին անցնելը Սահմանադրական դատարանի նախագահ, մրցութային հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ երեկ ժամը 20։00-ին ստացվել է հավակնորդներից Վահե Գրիգորյանի դիմումը, որը հարցադրումներ է պարունակում։

Գագիկ Հարությունյանը հրապարակեց դիմումի վերաբերյալ հանձնաժողովի որոշումը, որով հանձանաժողովը որոշել էր ոչ տեղին ու ոչ նպատակահարմար համարել կրկին անդրադարձը այն հարցերին, որոնք վերաբերում են 2014 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առաջին մրցույթի անցկացմանը։

Նշենք, որ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակում 14 անձ է ներառված։

Տեսանյութեր

Լրահոս