Համայնքի ղեկավարը՝ անասնագոմում կախված վիճակում հայտնաբերված 14-ամյա տղայի մասին. «Չենք պատկերացնում, որ այդ կարգի երեխան կարող էր տենց բան արած լինել»

«Տեղեկություն չունենք, պատճառը չգիտենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Խանջյան համայնքի ղեկավարը՝ խոսելով՝ գյուղի անասնագոմում պարանով կախված վիճակում հայտնաբերված պատանու մասին: Նրա փոխանցմամբ՝ ոստիկանությունը որոշակի գործողություններ է կատարում. «Ինքն էլ առողջ, սպորտսմեն, լավ երեխա էր»: Համայնքի ղեկավարը նրան բնութագրեց որպես ճարպիկ, աշխույժ երեխա. «Սպորտով պարապում էր: Չենք պատկերացնում, որ այդ կարգի երեխան կարող էր տենց բան արած լինել»:

news.am-ը գրել էր, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պատանին փետրվարի 23-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակի թելով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Տեսանյութեր

Լրահոս