ՄԻԵԴ-ում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլ կշարունակվի վաղը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին այսօր 14 հավակնորդներից մասնակցեցին 8-ը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը, Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը, «Իրավունքի գերակայություն» հ/կ-ի և «Ֆորում» իրավունքի կենտրոնի հ/կ մասնակից, «Արդարադատության ակադեմիայի» դասախոս Արայիկ Ղազարյանը, ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը պատասխանեցին մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին:

Վաղը կշարունակվի մյուս հավակնորդների՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ ադմինիստրատիվ ծառայությունների վարչության պետ Էդուարդ Մկրտչյանի, փաստաբան Վահե Գրիգորյանի, ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Աննա Մարգարյանի, «Լեգալատա» ՍՊը մարդու իրավունքների պաշտպանության բլոկի պատասխանատու Դավիթ Հակոբյանի, Արտյոմ Գեղամյանի հարցազրույցը:

Տեսանյութեր

Լրահոս