Բաժիններ՝

Զարուհի Փոստանջյանը դատին ներկա չէր. դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց պատգամավոր Զարուհի Փոստանտյանի բողոքի քննությունը ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի։ Ինչպես հայտնի է, պատգանավորը Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործի հետ կապված հաղորդում էր ներկայացրել մի քանի պահանջներով։ Այսօր դատարանը որոշեց բողոքի քննությունը շարունակել առանց Զարուհի Փոստանջյանի և նրա ներկայացուցչի, քանի որ վերջիններս դատական նիստին չէին ներկայացել։

Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ և քիչ անց կհրապարակի որոշումը։

Հիշեցնենք, որ Զարուհի Փոստա  ջյանը դատախազից պահանջել էր քրեական գործ հարուցել ապօրինի կերպով զենք փոխադրելու փաստի առթիվ, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին իր կարծիքով ապօրինի ձերբակալելու, տեղափոխելու և ռուսական 102-րդ ռազմաբազայում պահելու վերաբերյալ արդարադատության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություններ նախատեսող համապատասխան հոդվածներով ՀՀ իրավապահ մարմիների, ՌԴ սահմաբապահ զորքերի ներկայացուցիչների և 102-րդ ռազմական բազայի ղեկավարության իր գնահատմամբ թույլ տրված ապօրինությունների փաստի առթիվ, Վալերի Պերմյակովի կողմից կատարված պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ։ Պատգամավորի խոսքով՝ հաղորդումը ներկայացնելուց մոտ մեկ ամիս է անցել, բայց այդպես էլ պատասխան չի ստացել։ Դատարանիվ պատգամավորը խնդրել էր վերացնել այդ անգործությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս