Բաժիններ՝

Գազի գնի թանկացումը հարվածում է նաև Ռոբերտ Նազարյանի գրպանին

«Գազի գնի թանկացումն անխուսափելի է։ Հարցն այն է, թե քանի տոկոսով այն կթանկանա»,- այս մասին գազի գնի թանկացման դեմ բողոքող ակտիվիստների հետ հանդիհման ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Նազարյանը։ Վերջինս նշեց, որ «ՀայՌուսգազարդի» գազի գնի թանկացման հայտ ներկայացնելու հիմքը հետևյալն է. ռուսական կողմը սահմանի վրա գազը վաճառում է 270 դոլարով, նախկին 180 դոլարի փոխարեն։

Իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ կառավարության նիստում վարչապետ Տ. Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանի վրա ամրագրված 270 դոլարի գինը կսուբսիդավորվի 30 տոկոսով։ Ակտիվիստներից մեկի հարցին` ինչո՞վ է պայմանավորված այն, որ երեկվանից հանձնաժողովը սկսել է քննել նաև էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացը։ Ռոբերտ Նազարյանն ասաց, որ հանձնաժողովը ավելի վաղ է ունեցել էլեկտրաէներգետիկական համակարգում աշխատող ընկերությունների հայտը  և վերջիններս վաղուց էին ցանկնում վերանայել էլեկտաէներգիայի գինը։ Ըստ Ռոբերտ Նազարյանի, ընկերությունները որոշ ժամանակ սպասել են, քանի որ եղել են գազի գնի թանկացման հետ կապված խնդիրներ։
Լրագրողների դիտարկմանը, որ գազի գնի թանկացումը վնաս է հասցնելու բնակչությանը, Ռոբերտ Նազարյանը արձագանքեց. «Ես էլ շատ կուզենայի, որ գազի գինը չբարձրանար, մնար նույնը։ Ես էլ եմ սպառող, գրպանիս է հարվածում, բայց ես ասում եմ այն, ինչ մենք իրականում ունենք»։
Այժմ գազի գնի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները շարժվում են դեպի նախագահական նստավայր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս