Դեպքից 3 օր առաջ Լյուքս Ստեփանյանը զանգահարել է և ասել, որ իրեն պատվոգիր են ուղարկելու (տեսանյութ)

Սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր Երևան-Սևան մայրուղու մոտ երկար զրուցեցին պաշտպանության նախարար Սեյար Օհանյանի հետ: Նրանք նախարարին ներկայացրին կատարվածի մասին իրենց իմացած մանրամասները և մի քանի ագամ շեշտեցին, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է: Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ քրեական գործի շրջաակներում կպարզվեն մանրամասները:

Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Աշխարհիկ Ստեփանյանը, պատմեց, որ իր տղան մահացել է ժամը 3:30-ի սահմաններում, սակայն իրեն այդ մասին տեղեկացրել են 11:15-ի սահմաններում: Հարազատները նշեցին, որ դեպքից 3 օր առաջ Լյուքս Ստեփանյանը զանգահարել է և ասել, որ իրեն պատվոգիր են ուղարկելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031