Բաժիններ՝

Սեյրան Օհանյան. «Մեր զինված ուժերը ամեն օր պատրաստվում են պատերազմի» (տեսանյութ)

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության տոնին նվիրված միջոցառման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ որքանով են հայկական զինված ուժերը պատրաստ անհրաժեշտության դեպքում նորից հաղթնակ տանել, ասաց. «Այսօրվա զինված ուժերը պատմություն ունեն: Այդ պատմությունը արցախյան գոյապայքարում տարած հաղթնական է և այն քննությունն է, որ զինված ուժերը հանձնել են և պատերազմի ժամանակ, և այսօր էլ ամեն օր հանձնում են մեր երկրի սահմանները, Արցախի բնակչության անվտանգության ապահովման գործում… Գիտեք, որ մենք քանակի հետևից չենք ընկնում, մենք յուրաքանչյուր զինվորի և յուրաքանչյուր ստորաբաժանման ներդաշնակման  աստիճանի հետևից ենք գնու և նաև բարոյահոգեբանական մակարդակի: Այսօր նաև այդ գնահատականը կարող են տալ միջազգային կառույցները. բոլոր միջազգային միջոցառումներին մենք ներկայանում ենք բավականին պատրաստ, մանավանդ զորավարժությունները ընթանում և իրենց ավարտին են հասցվում միջազգային նորմերին համապատախան: Ես կարող եմ ասել, որ զինված ուժերը ամեն օր պատրաստվում են մեր երկրի պաշտպանությանը, պատրաստվում են պատրաստվում են պատերազմի: Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց եթե պատերազմ լինի, ապա մենք պատվով, անձնուրացաբար կռվելու ենք մեր հայրենիքի համար»:

Անդրադառնալով օրվա խորհդին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Կարծում եմ, որ մայիսյան տոների, հատկապես Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում տարած հաղթանակները շատ խորհրդանշական են մեր պատմության համար: Դրանք հերոսապատումներ են, որոնք  ոգեղեն ուժ են տվել մեր ողջ ժողովրդին հետագա մեր արարումներում պայքարելու, հաջողություններ ունենալու և հաղթելու համար: Այս ճակատամարտի ժամանակ դրսևորվեց միասնությունը, դրսևորվեց բոլոր խավերի մոտ՝ մանուկից մինչև ծեր ազդեցությունը և մասնակցությունը հաղթանակ կերտելու համար: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր էլ մեր երկրի դեմ ագրեսիայի կազմակերպման, մեր խաղաղ անդորրը, մեր ժողովրդի խաղաղ արարումը խաթարելու դեպքում մենք միասնական կերպով պետք է պայքարենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար՝ և, իհարկե, զինված ուժերով, և տնետսությամբ, և առավել ևս` բնակչության գաղափարական պատրաստակամությամբ արտաքին, ներքին քաղաքականությամբ և նաև կրթության, գիտության անմիջական մասնակցությամբ զինված ուժերի զարգացման ապահովման համար»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս