Բաժիններ՝

Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Գասպարյանը համոզել են սպանված զինվորի հարազատներին ետ կանգնել դին Երևան տեղափոխելու մտքից (լուսանկարներ)

Երևան-Սևան ավտոճանապարահին այժմ մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները հանդնպել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Այդտեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Զինվորի հարազատների հետ երկար զրուցելուց հետո հարազատները կարծես թե համաձայնեցին տղային տանել և հողին հանձնել։ Նախարար Սեյրան Օհանյանը հարազատներին պատմեց, որ նախնական տվյալներով դեպքը դիտավորյալ սպանություն է և հավաստիացրեց, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են։

Նա նաև նշեց, որ աշխատանքից հեռացվելու են բոլոր այնանձինք, ովքեր հատասխանատու էին դեպքի համար։

Հիշեցնենք, երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։ Արդյունքում՝ Երևան-Մարտունի մայրուղու վրա լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցները թույլ չեն տվել զինվորի դին տեղափոխել Երևան: Որոշ տեղեկություններով՝ ուժայինների և քաղաքացիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։

sevan-1 sevan-2 sevan-3

Կարդացեք նաև

լուսանկարները՝ Tert.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս