Բաժիններ՝

Դիանա Նավոյանը պատմել է, թե ինչ է եղել «Հարսնաքարում»

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում ցուցմունքներ տվեց գործով վկա Դիանա Նավոյանը, ով դեպքի օրը եղել է Վահե Ավետյանի և նրա ընկերների հետ:

Նշենք, որ վկան ցուցմունք տվեց ռուսերենով, որը թարգմանեց դատարան հրավիրված հատուկ թարգմանիչը: Դատական նիստի ընթացքում վկան հայտնեց, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիր մուտք գործելուց հետո իրենց դիմավորել է մատուցողներից մեկը և ուղեկցել սեղանի մոտ:

«5 րոպեից ես պետք է դուրս գայի կանացի սենյակ: Այնտեղից վերադառնալուց ինձ ուղեկցել է Վահե Ավետյանը: Այնտեղից վերադառնալիս՝ մտնելով դահլիճ, մեզ կրկին դիմավորեց մատուցողը ու ասաց, որ սպորտային վարտիքով չի կարելի մտնել: Վահե Ավետյանը ժպտաց և կարծես թևանցուկ արեց նրան և կողքի կանգնեց: Դրանից հետո ես չիմացա՝ ինչ խոսակցություն էր, բայց ես դեմքին ագրեսիա չտեսա, չնկատեցի:

Diana Navoyan

Կարդացեք նաև

Դրանից հետո Վահե Ավետյանը խնդրեց մեզ նստել, նա պետք է գնար և փոխեր իր վարտիքտը և ետ վերադառնար: Մենք որոշեցին բոլորով գնալ, բայց նա մեզ խնդրեց, որ մենք վերադառնանք»,- պատմում էր նա:

Դիանա Նավոյանի խոսքով՝ մոտ 10-15 րոպե անց Վահե Ավետյանը վերադարձել է. նա այդ ժամանակ արդեն ջինսե տաբատով է եղել: Ըստ վկայի՝ որոշ ժամանակ անց Վահե Ավետյանը դիմել է մի փոքր այն կողմ կանգնած մարդուն և ասել. «Միգուցե Ձեզ դուր չի՞ գալիս իմ գլխարկը, կեպկան»:

Դիանա Նավոյանի խոսքով՝ այդ մարդը պատասխանել է՝ «կայֆ ե՞ս բռնում»: Դիանա Նավոյանն ասաց, որ դրանից հետո նրանք դուրս են եկել ռեստորանային համալիրից, ու ինքը նրանց այլևս չի տեսել:

Diana Navoyan3

Գործով մեղադրող Արթուր Դավթյանի հարցին՝ արդյոք նա տեսե՞լ է՝ ի՞նչ է տեղի ունեցել նրանց դուրս գալուց հետո, վկա Նավոյանը պատասխանեց՝ ոչ: Նա պատմեց, որ դրանից մոտ 15-20 րոպե անց համալիր են մտել գործով տուժողներ Էդգար Նիկոյանն ու Արկադի Աղաջանյանը:

Գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանի հարցին պատասխանելով՝ Դիանա Նավոյանն ասաց, որ Արկադի Աղաջանյանի արտաքինից զգացվել է, որ նա ծեծկռտուքի է մասնակցել: Պաշտպանի հարցին՝ ի՞նչն էր վկայում դրա մասին, Դիանա Նավոյանը պատասխանեց. «Ինձ թվաց, որ նրա քայլվածքն է մի փոքր փոխվել, ուրիշ ոչինչ: Միգուցե ես սխալվում եմ»:

Վկան նաև ասաց, որ Արկադի Աղաջանյանի ու Էդգար Նիկոյանի հագուստները ոչ արյունոտ, ոչ էլ կեղտոտ չեն եղել:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 31-ին:

Լուսանկարները՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս