Պաշտպանության նախարարը և ոստիկանապետը կմասնակցեն սպանված զինվորի հուղարկավորությանը

Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատները պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցելուց հետո ի վերջո համաձայնեցին տղային դին հանել ճանապարհից։ Այժմ դին տեղափոխվում է Վերին Գետաշեն գյուղ։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարազատները համաձայնել են տղայի դին հողին հանձնել։

Հարազատները պնդում են, կատարվածը դիտավորյալ սպանություն է և անհրաժեշտության դեպքում իրենք հարցը կլուծեն իրենց ձևով։ Պաշտպանության նախարարը և ոստիկանապետ Վլ. Գասպարյանը ևս մասնակցելու են սպանված զինվորի հուղարկավորությանը։

Հիշեցնենք, երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որոշել է ի նշան որդու հետ կատարվածի դեմ բողոքի՝ որդու դին դագաղով բերել Երևան և բողոքի միջոցառում անցկացնել Կառավարության շենքի դիմաց։ Արդյունքում՝ Երևան-Մարտունի մայրուղու վրա լարված իրավիճակ է ստեղծվել, քանի որ սպանված զինվորի հարազատներին ոստիկանության և ՊՆ-ի աշխատակիցները թույլ չեն տվել զինվորի դին տեղափոխել Երևան: Որոշ տեղեկություններով՝ ուժայինների և քաղաքացիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։

տեսանյութը՝ շուտով

լուսանկարը՝ Tert.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031