«Արա՛, մի՛ արեք, երեխեքին հանգի՛ստ թողեք»․ լարված իրավիճակ Երևանի «Ֆիզգորոդոկ» թաղամասում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի  Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր կրկին լարված իրավիճակ է ստեղծվել քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև։ Ինչպես տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Գրիգորյանը, տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով ոստիկանները 4 անձի են բերման ենթարկել:

«4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են։ Սեդա Գրիգորյանը հիմա Մաշտոց բաժանմունքում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում՝ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասում, որ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անունով, բարձրահարկ շենքի կառուցման  աշխատանքներ են ընթանում, սակայն բնակիչները պնդում են, որ այդ գործընթացը հակաօրինական է։

Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկում»  երեկ էլ էր լարված, ոստիկաններն ու կարմիր բերետավորները մի քանի քաղաքացու ասֆալտին էին պառկեցրել, ինչից հետո ծեծկռտուք էր սկսվել քաղաքացիների և ոստիկանների միջև։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031