«Էյվազլի և Չայզամ»․ Փաշինյանը հայկական տարածքների մասին տեղեկությունը ադրբեջաներեն անունով է փոխանցում  

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Սյունիքում առկա իրավիճակին՝ ասաց, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի իր ներկայացրած տեքստի հիմնական ասելիքը տարածաշրջանի և Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, և, որ հենց այս հայտարարությունից հետո Սյունիքում նման իրադրություն առաջացավ։

«Առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը։ Այս գործողությունը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, և ես հույս ունեմ, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի»,- ասաց Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել․

«Մեր ծառայությունները պետք է զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից՝ մեզ ամուր նյարդեր են պետք, և մենք մեր ռազմավարական գիծը, խաղաղության օրակարգը պետք է զարգացնենք, առաջ տանենք։ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը մեզ համար անկանխատեսելի չէր, և մենք այս ընթացքում աշխատել ենք նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ, սակայն Էյվազլիի և Չայզամի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս