«Մի՛ արեք, արա՛, մի՛ խփի կնոջը․․․»․ լարված իրավիճակ Երևանի թաղամասերից մեկում
Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից՝ Գիտավան թաղամասում, որ հայտնի է «Ֆիզգորոդոկ» անունով, այսօր վիճաբանություն է եղել քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Բանն այն է, որ այս թաղամասում նախատեսվում է բարձրահարկ շենք կառուցել, մինչդեռ բնակիչներն արդեն դեմ են թաղամասում բարձրահարկ շենքի կառուցմանը, քանի որ դրանով խաթարվում է թաղամասի ճարտարապետական տեսքը, որովհետև «Ֆիզգորոդոկում» հիմնականում 3-4 հարկանի շենքեր են։
Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժ կիրառում բողոքի ակցիա իրականացնող բնակիչների նկատմամբ․ «Կանդալները բե՛ր, կանդալները բեր հլը»։
Իրավիճակն էլի ավելի թեժացավ, երբ ոստիկանները և կարմիր բերետավորները մի քանի քաղաքացու պառկեցնում էին ասֆալտին․
«Մի՛ արեք, արա՛, մի՛ խփի կնոջ, անասո՛ւն, կնոջ գլխին ես խփո՞ւմ, հո դուք անասուն չե՞ք․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում