«Պարոն Խաչատուր Սուքիասյան, քանի՞ մարդ եք գործից հեռացրել Նիկոլ Փաշինյանին դեմ լինելու համար»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստանի Հնարապետության շահի համար սատանայի հետ էլ պետք է համագործակցել, բայց դուք հակասում եք դրան, դուք ու ՀՀ շահերը հակառակ բևեռներում եք»,- Ազգային ժողովի ամբիոնից իշխանությանը դիմելով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ այսօր երկրի թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, որը, ցավոք, գործող իշխանությունները չեն կարող ապահովել․

«Դուք երկրի անվտանգությունը ոչ միայն չեք կարող ապահովել, այլև դուք սպառնում եք այդ անվտանգությանը, ու այստեղ է, որ մենք չենք կարող համագործակցել․․․ Համագործակցենք ձեզ հետ, որ ի՞նչ անենք, շարունակենք այս պետության անվտանգությունը վտանգե՞լ, քանդե՞նք այս պետությունը։ Միայն դուք կարող էիք ժողովրդավարությունն ու անվտանգությունը հակադրեիք իրար, ո՞րն է ժողովրդավարությունը։ Այդ, որ ասում եք՝  ազատագրել ենք Հ1-ը, Պետրոս Ղազարյանի՞ն եք ազատագրել, Հ1-ից հիմա հաղորդավար է հեռացվում միայն ձեր քաղաքական ուժին դեմ լինելու համար։ Պարոն Խաչատուր Սուքիասյան, քանի՞ մարդ եք գործից հեռացրել Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ին դեմ լինելու համար, ի՞նչ ժողովրդավարության մասին ենք խոսում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս