Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ. Հովիկ Աղազարյանը՝ Արամ Վարդևանյանին
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի այն ձևակերպմանը, թե ներկայացրել է փաստեր, բայց միշտ պահպանել է անմեղության կանխավարկածը, հարց ուղղեց ընդդիմադիր պատգամավորին․
«Բա հիմա դու Էրդողանին ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ, ի՞նչ իրավունքով։ Սիրուն ես խոսում, էլի, հո ժխտելու չի՞, բայց դատարկ ա մեջը, ախպեր․․․»։
Աղազարյանն անդրադարձավ նաև հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դրա արդյունքներին, ապա նաև ընդդիմության քննադատությանը, թե 400.000-ից ավելի մարդ դեմ է եղել այս իշխանությանը, ապա հարց ուղղեց նորից․
«Ի՞նչ է նշանակում՝ դեմ են եղել, այդքան մարդիկ մեզ են ընտրել, այդքան մարդիկ ձեզ են ընտրել, ընտրություն են կատարել։ Նախորդ ընտրության ժամանակ ինձ շատ մոտիկ մարդիկ ասում էին՝ պարոն Աղազարյան, մենք գիտենք, որ դուք հաղթելու եք, բայց ձայնը տալու ենք «Լուսավոր Հայաստանին», որպեսզի դուք այնտեղ չհաբրգեք, այդպիսի դեպքեր էլ է եղել, նշանակում է նրանք մեզ դե՞մ էին․․․․
Ծանոթանում ենք էլի իրար հետ, շատերին ճանաչում ենք, գնահատում ենք, մեկի խոսքից ազդվում ենք, մեկի խոսքը ցավով նույնիսկ հավանում ենք, որովհետև չէի ուզի, որ էդ խելոք բաներն ինքն ասեր, կուզեի իմ ընկերը ասեր կամ ես ասեի․․․»։
Շարունակելով գնահատականները ընդդիմադիր պատգամավորների մասին, Հովիկ Աղազարյանն առանձնացրեց, թե հատկապես որ պատգամավորներին է համարում վտանգավոր․
«Ես վտանգավոր համարում եմ Արմեն Գևորգյանին, ես վտանգավոր եմ համարում Տիգրան Աբրահամյանին, ինչո՞ւ, որովհետև Աննա Մկրտչյանը երիտասարդ է, ցավով է ապրում այն կորուստները, որ մենք ունեցել ենք և զգացմունքային ֆոնի վրա երբեմն-երբեմն թույլ է տալիս ավելորդություններ, բայց Տիգրան Աբրահամյանը սադիստի համառությամբ, և՛ ներկայանալի է, և՛ նույնիսկ պատրաստված և շատ բան գիտի, բայց սադիստի համառությամբ միտք է ասում՝ պարոն վարչապետ, էն, որ դուք ստորագրեցիք եռակողմ պայմանագիրը և հետո պարզվեց, որ հողեր տրվեց, որ չկար նշված․ բայց 6-րդ կետում այդ ամեն ինչը գրված է․․․ Հաղթանա՞կ, թե՞ պարտություն, հաղթանակի մասին խոսելը շատ դժվար է, բայց պարտություն էլ չկա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում