Ադրբեջանական տեսանյութում հունիսի 2-ին տեղի ունեցած միջադեպն է

Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հաղորդագրություն էր տարածել, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այնուհետ սոցիալական հարթակներով ադրբեջանական տեսանյութ տարածվեց, որտեղ ադրբեջանցի զինծառայողները ծեծում են հայ զինծառայողի, ինչից ենթադրվեց, որ այն այսօրվա միջադեպն է, և հայ պայմանագրայինը ոչ թե մոլորվել է, այլ առևանգվել:

168.am-ին ՀՀ ՊՆ-ից ասացին, որ տեսանյութում հունիսի 2-ին տեղի ունեցած միջադեպն է, երբ երկու հայ զինծառայող մարմնական վնասվածներ էին ստացել, այստեղ նրանցից մեկն է:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ Գեղարքունիքում հերթական միջադեպն է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ, որի հետևանքով հայ երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք է ստացել։

Տեսանյութեր

Լրահոս