
«Գնալու եմ ուղիղ եթերում մասնակցելու բանավեճին, հույս ունեմ՝ կտեսնեմ յաթաղան պտտողներին». Նիկոլ Փաշինյան
Հանրահավաքից հետո անմիջապես Նիկոլ Փաշինյանը գնալու է ուղիղ եթեր՝ մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին:
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության երեկոյան եթերում՝ ժամը 22:00-ին, այսօր տեղի կունենա հունիսի 20-ին անցկացվելիք ընտրություններին մասնակից քաղաքական 13 ուժերի առաջին համարների միջև բանավեճը:
«Հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին, յաթաղան պտտողներին: Եկեք ուղիղ եթերում կանգնենք ժողովրդի առաջ և ի ցույց դնենք՝ ով որտեղից է գալիս և ուր է գնում»,- նշեց Փաշինյանը: