«Լավրովի հետ ուղարկել ենք այդ ականապատ դաշտերի քարտեզներից օրինակներ, որ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը». Նիկոլ Փաշինյան
Հայկական կողմից ռուսական կողմին ասել են, որ ականապատ տարածքների ոչ մի քարտեզ էլ գոյություն չունի։ «Հրապարակի» հետ զրույցում նշել է գնդապետ Բորիս Ավագյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը պլանավորել էր այդ քարտեզներով բոլորին բերել, սակայն հայկական կողմն ասել է, որ նման քարտեզներ չկան:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Բաքվին է հանձնել Ակնայի ականապատ հատվածների քարտեզը և դրա դիմաց Հայաստան բերել 15 ռազմագերի։
Արարատի մարզկենտրոն Արտաշատում կայացած քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը աբսուրդ է համարել տարածված տեղեկությունները, թե ՌԴ գործընկերներից թաքցրել են այդ ականապատ դաշտերի քարտեզների գոյությունը:
«Սա կատարյալ աբսուրդ է, որովհետև մինչ այս մենք ադրբեջանական կողմին ինչքան փոքր ականապատ դաշտերի քարտեզներ փոխանցել ենք, արել ենք բացառապես ՌԴ մեր գործընկերների միջոցով, ռուս խաղաղապահների ներկայությամբ կամ նրանց միջոցով: Երկրորդ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ես ինքս եմ ասել, որ կան այդպիսի քարտեզներ և մենք պատրաստ ենք քայլին քայլով պատասխանել: Ավելին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ուղարկել ենք այդ քարտեզներից օրինակներ, որ պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը»,-նշել է Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: