«Հոկտեմբերի 27-ի քրեական գործի նախաքննությունը բացված է. ԱԱԾ-ն է վարում քննությունը». Նիկոլ Փաշինյան

Այս ընտրություններում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների պատասխանը տալու: Արարատում, 1999թ․ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ քրեական գործը վերաբացվել է 2020թ.-ի փետրվարին` տուժողի իրավահաջորդ, Հոկտեմբերի 27-ի զոհ Յուրի Բախշյանի այրու` Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա։

«Իհարկե, հետագայում կորոնավիրուսի պատճառով քննչական գործողություններ տեղի չէին ունենում, որպեսզի վարակի տարածումը կանխվի։ Հետո եկավ պատերազմը։ Բայց ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ նախաքննությունը բացված է, և ԱԱԾ-ն է վարում այդ քննությունը»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև շեշտեց, որ ՀՀ քաղաքացին իր քվեով կարող է արդար քննության պահանջ ներկայացնել քննչական մարմնին ու արդարադատության համակարգին, որ այդ գործերը ամենայն խորությամբ քննվեն և միջոցներ գործադրվեն՝ բոլոր նրբությունները բացահայտելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930