Բնապահպանության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է շուրջ 600 միլիոն դրամով

Բնապահպանության ոլորտի գծով 2015 թվականին նախատեսվում է 2 մլրդ 901 մլն դրամ` 2014թ. 2 մլրդ 322.1 մլն դրամի դիմաց: Այս մասին այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ «Հանրապետության ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիտորինգի իրականացում» ծրագրի համար կհատկացվի 154.3 մլն դրամ (2014 թ. 135.7 մլն դրամի դիմաց), «Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրում» ծրագրի համար՝ 125.4 մլն դրամ (2014 թ. հաստատված գումարի չափով): Ըստ նրա՝ ծրագրի շրջանակներում նախատեսվում է մաքրել Սևանա լճի շրջակայքի 93 հա ջրածածկ անտառտնկարկներ: Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեության ապահովմանն ուղղված ծրագրերի համար կհատկացվի 850.3 մլն դրամ` 2014թ. հաստատված 689.6 մլն դրամի դիմաց կամ ավել` 160.7 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031