ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը պետք է անցնի ՍԴ-ով, գա ԱԺ, ԱԺ-ն անմեղսունակ հիմնարկ չի, ինքն է որոշելու»

«ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը պետք է անցնի ՍԴ-ով, գա ԱԺ: ԱԺ-ն անմեղսունակ հիմնարկ չի, ինքն է որոշելու: Գուցե մերժի: Երբ կհաստատվի, նոր միայն իրավական տեսակետից մենք կկարողանանք ներկայացնել բյուջեում: Այդ համաձայնագիրը դե-յուրե գոյություն չունի ՀՀ համար, և դե-յուրե որևէ այլ փաստաթուղթ մշակել հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ մեկնաբանելով, թե ինչո՞ւ 2015 թ. բյուջեի նախագծում հաշվարկված չի ԵՏՄ-ի ազդեցությունը:

Ըստ նրա՝ կան նաև տեխնիկական խնդիրներ, օրինակ՝ 800 ապրանքատեսակների գծով պայմանավորվածությունները վերջնական չեն, քանի որ ղազախները բողոքում են, թե ինչո՞ւ այս կամ այն արտոնությունը տվեցիք. «Նրանք այդքան երջանիկ չեն, որ ՀՀ-ն մտնում է ԵՏՄ: Երբ վերջնական լինի այդ 800 ապրանքատեսակների ցանկը, մենք պետք եկամուտները հաշվենք՝ դրակա՞ն, թե՞ բացասական է ազդեցությունը: Կարող եմ ասել, որ բացի քաղաքական որոշումից կար նաև տնտեսական գնահատական: Մենք գիտեինք, որ մեզ համար լավ է լինելու, որովհետև լարցուցիչ մուտքեր են լինելու բյուջե: Իսկ դա տնտեսական աճ է»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031