Բաժիններ՝

Ինչու են սոցիալական փաթեթներով 2015թ. համար նախատեսված գումարները զգալի պակասել

Սոցիալական փաթեթներով հաջորդ տարվա համար նախատեսված գումարները զգալի պակասել են, իսկ բուժհաստատություններում ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ստանալ համապատախան օգնություն: Այսօր ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատգամավորների այս դիտարկումներին ի պատասխան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ասաց, որ այս տարի որոշակի ճշգրտումներ են նախատեսված: Ըստ նա՝ փոփոխություններ ու հստակեցումներ կլինեն, հաջորդ տարի նախատեսված է այս համակարգը զարգացնել:

Սոցփաթեթի գումարների նվազեցումը նախարարը պայմանավորեց մեկ հանգամանքով՝ այդ գումարները տեղափոխվել են առողջապահության ոլորտ, այսինքն՝ գնացել է այլ ծախսային հոդված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս