«Էդ ֆինանսական յուրացումները, թալանը ո՞ւր է գնում». ՀՀԿ-ական պատգամավոր
Այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը հայտարարեց, թե մասնակցել է Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումներից մեկին, ամաչել ու դուրս է եկել:
«Էդ ֆինանսական յուրացումները, թալանը ո՞ւր է գնում»,- հարցրեց նա ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին՝ նաև խնդրելով, որ նախարարությունը ստուգի` արդյոք ճի՞շտ են ՎՊ բացահայտումները:
«Ես կարծում եմ, որ այստեղ դժվար կգտնվի որևէ մեկը, որ կջատագովի պետական ֆինանսների ոչ արդյունավետ ծախսը»,- նշեց Պ.Սաֆարյանը:
«Եթե Իշխան Զաքարյանը զրպարտում է, եկեք իրեն պատժենք: Իրականությունը եկեք հանենք ջրի երես»,- իր վրդովմունքն արտահայտեց պատգամավորը: