Եվրամիությունը կշարունակի՞ աջակցել Հայաստանին՝ մաքսային արժեքների որոշման մեթոդի հարցում
Այսօր Ագային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը խնդրեց պարզաբանել, թե մաքսային արժեքների որոշման մեթոդի վերանայման համար Եվրամիությունը շարունակելո՞ւ է աջակցել Հայաստանին, քանի որ, կարծես, այլ ուղղությամբ ենք գնում:
ՀՀ ֆինանանսերի փոխնախարար Պավել Սաֆարյանը ի պատասխան նշեց, որ ԵՄ պահանջով մաքսային արժեքի գործարքի գնի մեթոդը նախորդող 12 ամիսների ընթացքում հիմնական մեթոդ պետք է դառնա, իսկ մյուս մեթոդները չպետք է կիրառվեն: Այս պայմանը չկատարելու դեպքում ՀՀ-ն չի ստանա ֆինանսավորման 10%-ը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ ԵՏՄ հետ բանակցությունների արդյունքում 800 ապրանքների համար լիբերալ ռեժիմներ են պահպանվում, այսինքն՝ մնում է այն գինը, ինչ կար. «Ամեն մի փոփոխությունը վերաբերում է յուրաքանչյուր երկրի: Եթե հունվարից հետո փոփոխություն լինի, դրան մասնակցելու ենք նաև մենք»:
Շ.Քոչարյանը նշեց, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ն շատ բարեփոխումներ է արել և առաջ է, քան ԵՏՄ անդամ պետությունները: Ըստ նրա՝ ԵՏՄ պայմանագրում գրված է, որ առաջնորդվելու են Առևտրի համաշխարհային կազմակերպության չափանիշներով, իսկ ՀՀ-ն ԱՀԿ անդամ է. «Չեն բացառվում դեպքեր, որ այդ 5 տարում ոչ թե մենք գանք իրենց թվերին, այլ իրենք գան մեր թվերին: Այսինքն ստացվում է, որ ուղղակի ժամկետը մեզ համար է, բայց անուղակի՝ իրենց համար է»: