Բաժիններ՝

Միգուցե մենք մտածենք բյուջեի ծախսերը կրճատելո՞ւ մասին. Լյովա Խաչատրյան

«Ինչքան հասկանում ենք, այս գալիք տարի բյուջեն աճ չունի՝ չհաշված էլեկտրաէներգիայի և աշխատավարձի բարձրացումը: Միգուցե մենք մտածենք ծախսերը կրճատելո՞ւ մասին»,- այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լևոն Խաչատրյանը:

Նա օրինակ բերեց ՎՊ հաշվետվություններից, որ գյուղնախարարության ԾԻԳ-ի ծախսերը 4% են կազմում ու այդքանով ավելացվում է գյուղացիներին տրվող վարկային տոկոսադրույքները. «Գուցե գյուղատնտեսության նախարարությունն ինքը վարկ տա, այդ 4%-ը տնտեսի ու այդքան քիչ տոկոսով վարկ տանք գյուղացուն»: Լ.Խաչատրյանը նկատեց նաև, որ հայտնի է, որ նախարարության աշխատակիցներն ամբողջությամբ բեռնված չեն:

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը չհամաձայնեց, որ ծախսերը չեն ավելացել ու շեշտեց, որ ավելացման հիմնական մասը աշխատավարձը չի. «ԾԻԳ-երի պահպանման ծախսերը, անկեղծ ասած, ԾԻԳ-րերը այն գրասենյակներն են, որոնք իրականացնում են իրենց վրա դրված գործառույթները: Եթե ներկայացնեք, թե ով պետք է իրականացնի նրանց գործառույթը, մենք պատրաստ ենք քննարկել: Դուք գիտեք, որ ցանկացած առաջարկի, որ ծախսերը կկրճատի, ֆինանսների նախարարությունը կողմնակից է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս