Բաժիններ՝

Հայաստանը Եվրամիությունից կստանա ավելի քան 30 մլն եվրո դրամաշնորհ

Հաջորդ տարի Հայաստանը Եվրամիությունից կստանա ավելի քան 30 մլն եվրո դրամաշնորհ: Ինչպես այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, դրանից 14 մլն 387 հազար եվրոն նպատակային դրամաշնորհներ են, իսկ 20 մլն եվրոն՝ ուղղակի դրամաշնորհներ, վերջինն ուղիղ աջակցություն է պետական բյուջեին:

Ըստ նրա՝ նպատակային դրամաշնորհները տրվելու են ԵՄ հարևանության ներդրումային գործիքի սահմանակետերի արդիականացման ու վերազինման, ՀՀ ջրագծերի վերականգնման համար, որը տրվելու է «Հայջմրուղ» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ներին է տրվելու: Բյուջետային աջակցությունը տրվելու է Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխման շարունակման, Ազգային գործողությունների ծրագրով ապագա ասոցացման գծով նախատեսված գործողությունների համար և Աջակցություն ՀՀ-ում դատական բարեփոխումների համաձյանագրով ծրագրերի համար: Պ.Սաֆարյանը նշեց, որ ծրագրերի մի մասը շարունակական են և սրանք ոչ թե պարտադրված, այլ ՀՀ կառավարության ինքնակամ ստանձնած պարտավորություններ են բարեփոխումների համար: Պ.Սաֆարյանի խոսքով՝ կառավարությունը պարտավորվել է նաև գնումների ամբողջ համակարգը վերանայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս