Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանն աշխատել է, բայց արտադրանք չի՞ տվել

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում շաքարավազ չի արտադրվել: Սա են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Ըստ այդմ՝ անցած տարի առաջին կիսամյակում արտադրվել էր 30 հազար 600 տոննա շաքարավազ: Այսինքն՝ այս տարի ՀՀ-ում շաքարավազ արտադրող միակ ձեռնարկությունը՝ Ախուրյանի «Լուսաստղ-շուգար» շաքարի գործարանը (սեփականատեր Սամվել Ալեքսանյան) պետք է որ պարապուրդի մատնված լիներ:

Սակայն 168.am-ի հետ զրույցում Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը նշեց, որ այս տարի գործարանը, թեև որոշ ընդհատումներով, սակայն հիմնականում աշխատել է: Թե ի՞նչ հումքով է աշխատել` Ա. Իգիթյանը տեղյակ չէր, սակայն նա նշեց, որ համայնքի բնակիչներն այդպես էլ չեն համաձայնել Սամվել Ալեքսանյանի առաջարկին ու շաքարի ճակնդեղի մշակությամբ չեն զբաղվել անցած տարիների ընթացքում.

«Գյուղացիները չհամաձայնեցին ցանեն, աշխատատար էր, արժեքն էլ էդքան շահավետ չէր, չնայած օժանդակություն էին տալիս, սերմ էին տրամադրում, բայց հաշվեցին գյուղացիները ու ցանկություն չհայտնեցին ցանելու»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս