Բաժիններ՝

Առաջին կիսամյակում 75.5 հազար մարդ լքել է Հայաստանը

2015 թ. հունվար-հունիս ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը (հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  պակասել է 9.9 հազարով կամ 11.6 %-ով և կազմել -75.5 հազար մարդ:

Ըստ Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ երկրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 35.5 հազար մարդ, նախորդ տարվա երկրորդ եռամսյակի 53.8 հազարի դիմաց:

2015 թ. հունվար-հունիս ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  պակասել է  27 հազար մարդով  կամ 1.2%-ով և կազմել 2 մլն 209 հազար մարդ: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 38.8% նախորդ տարվա 40.6%-ի դիմաց:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս