«Հավաքվելու ենք և որոշենք, թե ինչ գործընթացներ պետք է արվեն ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման համար». Արեգ Գալստյան

Սեպտեմբերի 14-ին Վիեննայում կայանալու է ՄԱԳԱՏԵ-ի հրավիրած խորհրդաժողով, որի ժամանակ քննարկվելու է Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումն ու անվտանգության խնդիրները: Այս մասին այսօր Հանրային խորհրդում էներգետիկ խնդիրների քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

«Հավաքվելու ենք և որոշենք, թե ինչ գործընթացներ պետք է արվեն ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման համար»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ջրային տեխնոլոգիայով աշխատող ռեակտորների գործողության երկարացման աշխատանքներ կազմակերպվել են տարբեր երկրներում՝ Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Ռուսաստան և այլն, և այժմ նույն գործընթացը սկսում է Հայաստանը. «2016թ-ին ավարտվում է ԱԷԿ-ի նախագծային ժամկետը և կերկարացվի 10 տարով: Այս ընթացքում մենք բավականին մեծ ծախսեր ենք արել՝ 100 մլն-ից ավելի գումար, կայանի ավտանգության բարձրացման համար: Դա կոորդինացնում է ՄԱԳԱՏԵ-ն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031