Բաժիններ՝

Կրկին խաբված. Նաիրիտցիները պատրաստվում են նստացույցի

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա են կազմակերպել նաիրիտցիները: Երեկ նրանց աշխատավարձի պարտքի փոխանցում չի կատարվել: Մարդիկ բողոքում են, որ իրենց նորից խաբում են ու պահանջում են՝ «բավական է ստեք»:

Նաիրիտցիները հայտարարեցին, որ կմնան կառավարության շենքի առջև այնքան, մինչև փոխանցումն իրականացվի, անգամ եթե պահանջվի նստացույց էլ կանեն: Նրանցից ոմանք առաջարկեցին փակել փողոցը, ինչի դեպքում փոխանցումն անմիջապես կանեն:

«Նախավերջին օրն է, այսօր էլ եթե 300 հոգի ստանան, կլինի, որ ընդամենը 900 մարդ է ստացել: Իսկ մյուսներին ե՞րբ են փոխանցելու: Էդ աստիճանի սեփական խոսքը անարգել կարելի՞ է, որ անում են վարչապետը, նախարարը՝ իրենց նախագահով հանդերձ: Ո՞նց կարելի է, չի կարելի»,- 168.am-ին ասաց գործարանի լրատվականի նախկին ղեկավար Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ եթե կառավարությունը խոստումը կատարի ու հասցնի վաղն ամբողջությամբ գումարը փոխանցել, անձամբ ներողություն կխնդրի: Ա.Հարությունյանն իր վրդովմունքն ու տարակուսանքը հայտնեց, թե ինչպես էր, որ 2009թ-ին ամեն ամիս 3200 մարդու նույն օրը փոխանցվել է 1 մլն 100 հազար դոլարի չափով աշխատավարձ. «Ի՞նչ խնդիր է ընդամենը 1000 հոգու փող փոխանցելը: Քթներիցս են բերում»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս