Անշարժ գույքի շուկա. Վաճառքները նվազել են, գները՝ աճել
2015 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 83548 գործարք, որոնց քանակը, 2014 թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 26.7 %-ով, իսկ 2014 թ. առաջին կիսամյակի համեմատ` 16.6 %-ով:
Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2015 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված 22606 օտարման գործարքի 74.7 %-ը կազմել է առուվաճառքը, 24.8 %-ը` նվիրատվությունը և 0.5 %-ը` փոխանակությունը: 2015 թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2014 թ. երկրորդ կիսամյակի համեմատ, նվազել է 17.9 %-ով, իսկ 2014 թ. առաջին կիսամյակի համետատ` 8.6 %-ով: 2015 թ. առաջին կիսամյակում Երևանում անշարժ գույքի 5523 առուվաճառքի գործարքի 63.1 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ, ընդ որում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գործարքների քանակը նվազել է 26.7 %-ով, իսկ 1 քմ մակերեսի շուկայական միջին գները, 2014 թ. երկրորդ կիսամյակի համեմատ, աճել են 0.1 %-ով, իսկ 2014 թ. առաջին կիսամյակի համեմատ` 0.2%-ով:
2015 թ. առաջին կիսամյակում մարզերում վաճառվել են բազմաբնակարան բնակելի շենքերի 1866 բնակարան, որոնց քանակը 2014 թ. երկրորդ կիսամյակի համեմատ, նվազել է 22.6 %-ով, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ` 16.2 %-ով: Մարզերում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները, 2014 թ. երկրորդ կիսամյակի համեմատ, աճել են 0.1%-ով, իսկ 2014 թվականի առաջին կիսամյակի համեմատ` 0.3%-ով: