![](/banners/BeFunky-design.jpg)
Էստոնիայի խորհրդարանի խոսնակը մտադիր է սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/AJ5-e1348070572934.jpg)
Սեպտեմբերի 25-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն ԵՆ հայտնել Հայաստանի և Էստոնիայի միջև միջպետական հարաբերությունների ընթացքի կապակցությամբ` կարևորելով միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:
Էստոնիայի խորհրդարանի խոսնակն իր մտադրությունն է հայտնել գործնական սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ձեռք է բերվել առաջիկայում փոխադարձ այցեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից 168.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: