
Իսպանիայի մայրաքաղաքում ցուցարարները հարձակվել են խորհրդարանի վրա

Մադրիդում դաժան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանության միջեւ, վիրավորվել է 60 մարդ, եւս 27-ը` ձերբակալվել:
Սեպտեմբերի 25-ի երեկոյան «Գրավիր կոնգրեսը» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի 6 հազար մասնակիցներ փողոց են դուրս եկել՝ ի նշան Մարիանո Ռահոյի կառավարութան բյուջետային ծրագրի դեմ բողոքի: Ցուդցարաները մտադիր են զավթել խորհրդարանի շենքը:
Կոնգրեսի մոտ ցուցարարներին դիմավորել են հազարավոր հատուկջոկատայիններ: Ոստիկանները կիրառել են մահակներ եւ ռետինե փամփուշտներ, հայտնում է Associated Press-ը: Ժամը 22:00-ին ոստիկաններին հաջողվել է ցուցարարներին հետ մղել խորհրդարանի շենքի մոտից: Սակայն բախումները շարունակվել են մինչեւ ուշ գիշեր։
Երկրի իշխանություններն արդեն անկարգությունների մեջ մեղադրել են ծայրահեղական խմբավորումներին:
Ինչպես գրում է «utro.ru»-ն, Իսպանիան արդեն 3 տարի է փորձում է դուրս գալ տնտեսական ճգնաժամից: Իսպանական իշխանությունները ավելացրել են ավելացված արժեքի հարկը 18% -ից մինչեւ 21%, կրճատել են պետաշխատողների աշխատավարձերը եւ գործազրկության նպաստները: Հունիսին Մադրիդը պաշտոնապես ԵՄ-ից 100 միլիարդ եվրո էր խնդրել բանկերի վերակապիտալիզացիայի համար: