
Իտալիայի վարչապետը չի պատրաստվում կրկին առաջադրել իր թեկնածությունը

Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին նշել է, որ չի պատրաստվում առաջադրվել երկրում գարնանը կայանալիք ընտրություններում:
Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ CNN-ին տված հարցազրույցում Մոնտին ասել է, որ չի առաջադրվելու ընտրություններում:
«Կարծում եմ կարևոր է, որ ամբողջ քաղաքական խաղը վերսկսվի Իտալիայում` ավելի բարձր պատասխանատվությամբ և հասունությամբ», – ասել է Մարիո Մոնտին: