Իրաքը սպառնացել է Իրաքը սպառնացել է կործանել իր օդային սահմանը խախտած թուրքական ինքնաթիռները

Ամերիկյան The New York Times թերթին տված հարցազրույցի ժամանակ Իրաքի խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Իսքենդեր Վիթվիթն իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքի շարունակաբար ռմբակոծումների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ գրեթե ամեն անգամ, երբ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները քիչ թե շատ խոշոր հարձակում են իրականացնում Թուրքիայի տարածքում, դրանից անմիջապես հետո թուրքական օդուժը ռմբակոծում է Հյուսիսային Իրաքի տարածքը, ուր գտնվում են PKK-ի ճամբարները:

Վիթվիթը հայտարարել է, որ Ղանդիլի ռմբակոծմամբ Թուրքիան խախտում է Իրաքի օդային տիրույթը: Նա սպառնացել է, որ Իրաքը այսուհետ կկործանի իր օդային սահմանը խախտած թուրքական ինքնաթիռները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930