
ԱՄՆ-ը երկար սպասելուց հետո Թուրքիային է հատկացրել գերժամանակակից Super Cobra հարվածային ուղղաթիռներ

1990-ական թվականներից սկսած՝ Թուրքիան ԱՄՆ-ից խնդրում է իրեն հատկացնել Super Cobra հարվածային ուղղաթիռներ: ԱՄՆ Կոնգրեսը երկար քննարկումներից հետո նախորդ տարվա նոյեմբերին թույլատրեց Թուրքիային Super Cobra երեք ուղղաթիռի վաճառքը: Գործարքը գնահատվեց 111 միլիոն դոլար. հաղորդում է թուրքական Haberler.com կայքը:
Այդ գործարքը հնարավոր դարձավ այն բանից հետո, ինչ Թուրքիան հավանության արժանացրեց Մալաթիայում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի տեղակայումը: Եվ ահա, ներկայումս այդ երեք ուղղաթիռները բերվել են Թուրքիա: Դրանք օգտագործվելու են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարում՝ առավել ուժեղացնելով Թուրքիայի զինված ուժերը, գրում է կայքը: