![](/banners/BeFunky-design.jpg)
Նորվեգիայում ռուանդացուն դատում են ցեղասպանության համար
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/dat.jpg)
Նորվեգիայում Ռուանդայի քաղաքացին դատարանի առաջ է կանգնել՝ ցեղասպանության մեղադրանքով: Ինչպես հաղորդում է BBC-ն, մեղադրյալը հերքում է իր դեմ առաջ քաշված մեղադրանքները:
Սադի Բուգինգոն իր հայրենիքում մեղադրվում է թութսի ժողովրդի ցեղասպանության մեջ: Նա Սկանդինավիա է տեղափոխվել 10 տարի առաջ:
Նորվեգիայում սա առաջին այդօրինակ դատավարությունն է: Ակնկալվում է, որ այն կտևի մի քանի ամիս:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Բուգինգոյին սպասվում է այդ երկրի համար առավելագույն՝ 21 տարվա ազատազրկում: