Հալեպում ևս մի հայ է սպանվել

Սիրիայի Հալեպ քաղաքում կրակոցները չեն դադարում. փամփուշտը խոցել է հայկական համայնքի եւս մեկ ներկայացուցչի: Հայաշատ թաղամասի այգում հրազենից մահացել է 76-ամյա Ադելինա Խաչերյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը նշել է, որ հայկական համայնքի ներկայացուցիչը չի եղել նշանառուի թիրախ. նա այգուց հեռու փոխհրաձգության պատահական զոհ է: «Նման դեպքերը հայերի դեմ չեն ուղղված, սակայն հայերն էլ են տուժում ընդհանուր իրավիճակից»,-ասել է Ռեիսյանը:

Հալեպահայերի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն` ռումբի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է նաեւ համայնքի ներկայացուցիչ Մեսրոպ Չինչինյանը: Նա վիրահատության է ենթարկվել, վիճակը բարելավվում է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031