Պան Գի Մունը քննադատել է Իրանի նախագահի որակումները Իսրայելին հասցեին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Իրանի առաջնորդ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունը, երբ նա ելույթ է ունեցել Իսրայելի պետության գոյության դեմ, հայտնել է կազմակերպության մամլո ծառայությունը:
Խոսքը գնում է Թեհրանում պաղեստինցիների օգտին կազմակերպված ցույցի ժամանակ Իրանի առաջնորդի հայտարարության մասին: Ահմադինեջադը ասել է, որ հրեական ռեժիմի գոյության դեմ գործով հանդես գալը նշանակում է պաշտպանել համայն մարդկության իրավունքներն ու արժանապատվությունը:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է այդ վիրավորական և սադրիչ հայտարարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պան Գի Մունը հույս ունի, որ տարածաշրջանի բոլոր երկրները կօգտագործեն իրենց ձայնը, որպեսզի նվազեցնեն, այլ ոչ թե մեծացնեն լարվածությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031