
Փորձնական Windows 8 Enterprise-ը ակտիվ կլինի 90 օրվա ընթացքում

Microsoft ընկերությունը թողարկել է Windows 8-ի վերջնական տարբերակը: Այն հասանելի է MSDN և TechNet ծառայությունների բաժանորդներին: Մյուսները կարող են ներբեռնել օպերացիոն համակարգի փորձնական տարբերակը: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Փորձնական Windows 8 Enterprise-ը ակտիվ կլինի 90 օրվա ընթացքում: Ծրագրավորողները ցանկանում են ստուգել համակարգի աշխատունակությունը մինչ դրա պաշտոնական պրեմիերան, որը նշանակված է հոկտեմբերի 26-ին:
Նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններն են դարձել սենսորային կառավարումը, աշխատանքի արագությունը, ցածր էներգասպառումը, NFC տեխնոլոգիայի աջակցումը: Ինտերֆեյսը նույնպես փոխված է: