Կասպարովի նկատմամբ կարող է մեղադրանք առաջադրվել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանի շենքի մոտ նախօրեին ձերբակալված շախմատիստ, Միավորված քաղաքացիական ճակատի առաջնորդ Գարի Կասպարովին սպառնում է քրեական հետապնդում, այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

Նրա տվյալներով` Կասպարովի նկատմամբ կարող է մեղադրանք առաջադրվել «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու» հոդվածով, քանի որ նա ձերբակալման պահին կծել էր ոստիկանի ձեռքը:
Աղբյուրի համաձայն` ընդհանուր առմամբ Խամովնիչսկի դատարանի մոտ ձերբակալվել է Pussy Riot սկանդալային պանկ-ռոք խմբի անդամներին սատարելու եկած 97 մարդ:

Նախօրեին դատարանը 3-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեղադրանքով: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա՛յր, վտարի՛ր Պուտինին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031