Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա քարեր են նետել

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրա այս գիշեր քարեր են նետել: Հարձակումը գործել են սիրիական ընդդիմության կողմնակիցները, ովքեր դեմ են Ռուսաստանի՝ Բաշար Ասադին պաշտպանելուն, գրում է lenta.ru-ն:

Միջադեպի արդյունքում կոտրվել են շինության ապակիները, դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Նշենք, որ սա այս տարվա ընթացքում Լոնդոնում ռուսական դեսպանատան դեմ ուղղված նմանօրինակ առաջին դեպքը չէ: Ասադի ընդդիմադիրները 2012 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայում Ռուսական դիվանագիտական ներկայացուցչության մոտ բողոքի երկու ակցիա էին անցկացրել:

Ցուցարարները Ռուսաստանից պահանջում են դադարեցնել Ասադի ռեժիմի աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս